Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Միջազգային քաղաքականության մեջ աղավնիներ չկան

Միջազգային քաղաքականության մեջ աղավնիներ չկան
07.04.2025 | 17:04

Թուրքիայի մասին խոսելիս, առնվազն վերջին 20 տարիների թուրքական քաղաքականությունը` Stratejik derinlik-ից (ռազմավարական խորք, Թուրքիայի գեոպոլիտիկ ռազմավարության առանցքը) մինչև Mavi vatan (Երկնագույն հայրենիք, Թուրքիայի ջրային կամ ծովային ռազմավարության գաղափարական առանցքը), Bir millet, iki devlet-ից (մեկ ազգ-երկու պետություն ) մինչև համաթյուրքական միություններ, Երիտթուրքերից ու Քեմալից մինչև Աբդուլլահ Գյուլ ու Դավութօղլու, մինչև Ֆիդան ու Էրդողան ծառայել և նրանցից հետո էլ ծառայելու են նեոօսմանիզմի և թուրանիզմի գաղափարներին։

Այստեղ միակ հարցն այն է՝ մենք ունե՞նք սրան հակադրելու բան, թե՞ մեզ էլ ծառայեցնելու են հենց այս կամ մեկ այլ կայսրության նպատակների։

Միանգամից ասեմ` եթե չունես հակադրելու բան, եթե չունես դիմադրության առանցք, դու ոչնչացվելու ես, որովհետև քո գոյությունից շահ չկա թշնամիներին, իսկ քո չլինելուց կա շահ` բաժանել կամ ստանալ քո ունեցածը։

Միանգամից ասեմ` միջազգային քաղաքականության մեջ աղավնիներ չկան, այլ կան բորենիներ ու գայլեր՝ մի կողմից, արծիվներ ու առյուծներ՝ մյուս կողմից, և ոչխարներ, որոնք առաջին երկուսի ավարն են։

Ինչպես հասկանում եք, աշխարհում լինում են գիշատիչներ և մնացածը, որոնք բացառապես որպես սնունդ են ծառայում առաջինների համար։

Ընտրությունը մերն է, թե ո՛ր տեղում կլինենք և ինչ ապագա կունենանք։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3934

Մեկնաբանություններ